երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պահանջում ենք ՀՀ իշխանությունից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ․ «Հայաքվե»

Պահանջում ենք ՀՀ իշխանությունից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ․ «Հայաքվե»

«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, «Հայաքվե»-ի աջակից Ռուբեն Վարդանյանին։

Խստորեն դատապարտում ենք թշնամի պետության այս հակաօրինական քայլը և պահանջում ՀՀ իշխանություններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»։

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վարդանյան Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել էր, որ այսօր առավոտյան իր ամուսինը՝ Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե տեղեկություններ չունի Վարդանյանի ձերբակալման մասին եւ անգամ տեղյակ չէ, թե արդյոք Ռոբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է:

  • Կիսվել: