ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Պահանջ կա, և այդ պահանջն իշխող քաղաքական ուժն առաջիկայում իր անձնական կաշվի վրա կզգա․ Սաղաթելյան

Պահանջ կա, և այդ պահանջն իշխող քաղաքական ուժն առաջիկայում իր անձնական կաշվի վրա կզգա․ Սաղաթելյան

Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չկա իշխանափոխության հասարակական պահանջ, ինքը դրանով վիրավորում է ժողովրդին: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Պահանջ կա, և այդ պահանջն իշխող քաղաքական ուժն առաջիկայում իր անձնական կաշվի վրա կզգա և կտեսնի: Մենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ, բնականաբար, անելու ենք, բայց ասել ենք, որ այս իշխանությունների հեռացումը հաժամողովրդական ճնշման արդյունքում է լինելու, որևէ մեկը թող չկասկածի: Մեր ժողովուրդն այս չարիքի կառավարության դեմ ապստամբելու իրավունք ունի, դա իր բնական իրավունքն է»,- նշեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ հեռացման համաժողովրդական պահանջ կա, բայց այդ պահանջը այս պահին չեն կարողացել վերածել համաժողովրդական պայքարի։

  • Կիսվել: