չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պահանջ չենք ներկայացնում, պարզապես ուզում ենք  պայմանագրի բոլոր կետերը ճիշտ ժամանակին իրականություն դառնան․ Անդրանիկ Քոչարյանը՝  ՌԴ-ին դիմելու մասին

Պահանջ չենք ներկայացնում, պարզապես ուզում ենք պայմանագրի բոլոր կետերը ճիշտ ժամանակին իրականություն դառնան․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՌԴ-ին դիմելու մասին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ հարցին, որ Հայաստանը ռազմական օգնության համար դիմել է Ռուսաստանին։

 

«Գոյություն ունի Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համաձայնագիր։ Երկրորդ, Ռուսաստանը հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորն է, որի համար մենք բոլորս պետք է ջանքերը մեկտեղենք։ Եվ հենց դրա համար էլ Ռուսաստանն անելիք ունի, նույնիսկ չդիմելու պարագայում էլ այդ համագործակցությունը անմիջապես իրականություն պետք է դառնար։ Չնայած, տեսնում եք, վերջին օրերին ինչպիսի շահարկում է գնում, որ Ռուսաստանին մենք պահանջներ ենք ներկայացնում։ Մենք պահանջ չենք ներկայացնում, պարզապես ուզում ենք, որպեսզի պայմանագրի բոլոր կետերը ճիշտ ժամանակին իրականություն դառնան։

Մեր ինքնիշխան տարածքը ոտնձգության է ենթարկվել, և դրա հետևանքով տեղի են ունեցել ռազմական գործողություններ, բայց մեր բանակն այնուամենայնիվ չի թողել, որպեսզի հակառակորդը տարածքային նոր ձեռքբերումներ ունենա», ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: