երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ովքեր են իմքայլական պատգամավորներից հաստատված վարակակիրներ

Ովքեր են իմքայլական պատգամավորներից հաստատված վարակակիրներ

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներից հաստատված վարակակիր են Հայկ Գևորգյանը, Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արեն Մկրտչյանը, Հակոբ Սիմինդյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը ևս թեստ է հանձնել, և պատասխանը բացասական է: 

Ըստ շրջանառվող լուրերի՝ մի քանի օր է, ջերմում է նաև Մխիթար Հայրապետյանը: Նա ևս ինքնամեկուսացել է: Ջերմել է նաև Սոֆյա Հովսեփյանը, նա թեստ չի հանձնել: Ջերմել է նաև Վահագն Թևոսյանը, սակայն նրա թեստի պատասխանը բացասական է եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ խմբակցությունում կորոնավիրուսով վարակված մի շարք պատգամավորների մասին։

  • Կիսվել: