ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԲՀԿ խմբակցությունից ովքեր են վարակվել կորոնավիրուսով

ԲՀԿ խմբակցությունից ովքեր են վարակվել կորոնավիրուսով

ԲՀԿ խմբակցությունում կորոնավիրուսով վարակված մի շարք պատգամավորներ կան։ Նրանց թվում են խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ում կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է։

Ավելի վաղ կորոնավիրուս էր հաստատվել Վահե Էնֆիաջյանի մոտ։ Կորոնավիրուսային թեստի պատասխանները դրական են եղել նաև պատգամավորներ Կարինե Պողոսյանի և Արթուր Գրիգորյանի մոտ։

InfoPort.am-ի տեղեկություններով Գևորգ Պետրոսյանն ինքնամեկուսացած է։

Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի թեստի պատասխանները բացասական են։

  • Կիսվել: