Ոստիկանության շարքերում ինչ-որ գնդապետ է հայտնվել հիպի մազերով, առանց գլխարկի, համառ, ոչինչ չասող հայացքով. Օհանյան
Ոստիկանությունում որեւէ բարեվարքության նորմ չկա: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Էս օրերին ոստիկանության շարքերում ինչ-որ գնդապետ է հայտնվել հիպի մազերով, առանց գլխարկի, համառ, ոչինչ չասող հայացքով, ու նա գտնվում է ոստիկանության շարքերում:
Դա նորմ է դարձել ոստիկանության ղեկավարության համար, որ իրենց ենթակաները կարող են շարք կանգնել, հանդերձանք կրել, համազգեստ կրել, իսկ իրենք չեն կարող կրել հանդերձանք, գլխարկ եւ այլն»,-ասաց նա:
Օհանյանի խոսքով, համատարած կալանքի որոշումները մանրահոգի մարդու գործողություններ են, երբ միանգամից կալանքը որպես խափանման միջոց են ընտրում եւ մարդկանց ձերբակալում. «Ու դա միակողմանի է, արվում է այն մարդկանց նկատմամբ, որոնք իշխանության հասցեին քննադատական խոսք են ասում»,- ասաց նա:


