Ոստիկանները Նաիրա Զոհրաբյանին քարշ տալով հեռացրեցին. ուժով հեռացնում են մյուս պատգամավորներին (տեսանյութ)
ԲՀԿ պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառվեց,-այս մասին հայտարարեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին բերման են ենթարկել անհայտ ուղղությամբ։ Հրմշտոցում վատացել է Իվետա Տոնոյանի ինքնազգացողությունը։
Ոստիկանները գործողության դիմեցին, երբ պատտգամավորները նստացույց սկսեցին։
ԱԱԾ-ը շենքի մոտ, որտեղ հարցաքննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, վիճակը մնում է լարված։ Կան բերման ենթարկվածներ։




