ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Ծառուկյանի աջակիցներին․ ուղիղ

Ոստիկանները բերման են ենթարկում Ծառուկյանի աջակիցներին․ ուղիղ

Ոստիկանությունը նախազգուշացումներից հետո սկսել է բորման ենթարկել Գագիկ Ծառուկյանի աջակիցներին։ Արտակարգ դրության ժամանակ ահավքներն արգելվում են

Հիշեցնենք՝ նրանք բողոքի ակցիա են իրականացնում այն բանից հետո, երբ  Ծառուկյանին հրավիրեցին ԱԱԾ հարցաքննության, որն արդեն շուրջ 6 ժամ է ինչ ընթանում է։

Վաղ առավոտյան էլ խուզարկություն է իրականացվել Ծառուկյանի տանը։ ԱԱԾ տարածած հաղորդագրությունների համաձայն ԲՀԿ առաջնորդի առնչությամբ հարուցվել են 3 տարբեր քրեական գործեր։

Նշենք, որ այսօր ավելի վաղ մոտ 100 քաղաքացիենր են բերման ենթարկվել։

ԲՀԿ-ականները չեն բացառում, որ վաղը ԱԺ-ն կքննի Ծառուկյանի անձռնմխելիության հարցը։ Ավելի վաղ դատախազությունից, փոխանցել են, որ ԲՀԿ առաջնորդին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որեւէ քաղաքական որոշում չկա եւ չի կարող լինել։

  • Կիսվել: