հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Որոշում է կայացվել հակահարված տալ Ծառուկյանին. մանրամասներ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից Armlur.am

Որոշում է կայացվել հակահարված տալ Ծառուկյանին. մանրամասներ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից Armlur.am

Աժ «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստն անցել է թեժ մթնոլորտում և բուռն քննարկումների ներքո: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:

Կայքի տեղեկություններով, նիստի ժամանակ քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության առաջիկա մարտավարությունը:

Կայքը հայտնում է, որ որոշում է կայացվել հակահարված տալ, քննադատել Ծառուկյանին, նրան հիշեցնել իր անցյալը, մութ կողմերը և դարձնել Սերժ Սարգսյանի նման մերժելի։ Եվ թերևս նաև դա է պատճառը, որ նիստից անմիջապես հետո պատգամավոր Սիփան Փաշինյանը կետեր ներկայացրեց և նշեց, թե ինչում են իրենք անփորձ` ակնարկելով Ծառուկյանին:

 

Սակայն առաջիկայում նման մեկնաբանությունները մշտական են լինելու: Բոլոր պատգամավորները մեկիկ-մեկիկ պետք է Ծառուկյանի մասին խոսեն՝ բնականաբար բացասական հնչերանգներով։

 

 

  • Կիսվել: