չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Որոշ մարդիկ լուրջ պրոբլեմներ կունենային, եթե ես զբաղվեի ներքին հարցերով. Մարուքյանը՝ ընդդիմությանը

Որոշ մարդիկ լուրջ պրոբլեմներ կունենային, եթե ես զբաղվեի ներքին հարցերով. Մարուքյանը՝ ընդդիմությանը

Այս իշխանությունների պատճառով ինչ-որ մարդիկ կան, որ մաքրվում են այս գործընթացների մեջ, սա պետք է թույլ չտանք։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Էն մի գործով որպես կասկածյալ են անցնում, էն մեկով խափանման միջոցը փոխած գրավով են բաց թողած, էդ մարդկանց հետ հարցազրույցներ եք անում, էդ մարդիկ խոսում են հայրենիքի, ազգի, փրկության մասին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդ մարդիկ իրենց քաղբանտարկյալ են համարում, նա արձագանքեց. «Լավ, ես բան չասացի: Ես ձեզ մաղթում եմ լավ օր: Այո, ինչ-որ մարդիկ կային, որ այս իշխանությունների պատճառով մաքրվում են, որը պետք է թույլ չտանք: Ուղղակի, ցավոք, ես արտաքին քաղաքականության մեջ եմ ներգրավված, ներքաղաքական չի իմ գործառույթը, թե չէ կարող է լուրջ պրոբլեմներ ունենային իրենք»:

Հարցին՝  վերջին շրջանում լավացե՞լ է իր անձնական բարեկեցությունը, Մարուքյանը ասաց․

«Չէ, ոնց ապրել եմ, այդպես էլ ապրում եմ, հայտարարագիրը կարող եք նայել, ի՞նչը պետք է ավելանար, եկեք գնանք նայենք մեր տունը, կարող ենք գնալ Վանաձորի մեր տունն էլ նայեք։ Ստանում եմ պատգամավորի աշխատավարձի չափ աշխատավարձ»։

  • Կիսվել: