հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որևէ ծանր հիվանդ այս պահին տանը չկա․ Սոֆյա Հովսեփյան

Որևէ ծանր հիվանդ այս պահին տանը չկա․ Սոֆյա Հովսեփյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հակադրաձեց Արման Բաբաջանյանին՝ մեղադրելով նրան խուճապ տարածելու մեջ։

«Որևէ ծանր հիվանդ այս պահին տանը չկա, բոլորը հիվանդանոցում են ու բժիշկների հսկողության տակ։ Վստահեցնում եմ ձեզ, որովհետև ամենօրյա ռեժիմով մեզ են դիմում, մենք գիտենք իրավիճակը։ Չկա ծանր հիվանդ, որը բժշկական օգնության կարիք ունի և գտնվում է տանը», -հայտարարեց Հովսեփյանը։

Պատգամավորը արձագանքում էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, որ ըստ ցուցումի, ծանր հիվանդներին ուղարկում են տներ։

  • Կիսվել: