ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որևէ մեկը չի եղել ու չի կարող լինել, որ ՀՀ սուվերեն տարածքից կամ ԼՂ-ի տարածքներից նվերներ տա. Արթուր Հովհաննիսյան

Որևէ մեկը չի եղել ու չի կարող լինել, որ ՀՀ սուվերեն տարածքից կամ ԼՂ-ի տարածքներից նվերներ տա. Արթուր Հովհաննիսյան

Որևէ մեկը չի եղել ու չի կարող լինել, որ ՀՀ սուվերեն տարածքից կամ ԼՂ-ի տարածքներից նվերներ տա, այն տարածքներից, որտեղ հայ ժողովուրդը ապրել է դարերով և պետք է ապրի, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախի խորհրդարանի հայտարարությանը՝ ասաց ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Չեմ ուզում երեկվա հայտարարությունը մեկնաբանել, քանի որ Արցախի ներքաղաքական կյանքը նրանցն է: Ես չեմ ընդունում այդ հայտարարությունը, դրա համար էլ չեմ արձագանքում: Կարծում եմ՝ մենք կոնստրուկտիվ կերպով պետք է քննարկենք մեր առջև ծառացած մարտահրավերները, քանի որ ՀՀ իշխանությունների համար թիվ մեկ օրակարգային հարց է ինչպես ՀՀ տարածքային ամբողջականության, սուվերենության ապահովումը, այնպես էլ ԼՂ-ի հայ ժողովրդի իրավունքների և իր տարածքում անվտանգ ապրելու ապահովումը», - ասաց պատգամավորը:

  • Կիսվել: