ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Որ ուժը քանի՞ մանդատ կունենա ավագանու կազմում․ անհրաժեշտ շեմը հաղթահարել են հինգը

Որ ուժը քանի՞ մանդատ կունենա ավագանու կազմում․ անհրաժեշտ շեմը հաղթահարել են հինգը

ԿԸՀ-ն ամփոփվել է Երևանի ավագանու  ընտրությունների քվեարկության համար  ձևավորված բոլոր 475 ընտրատեղամասից ստացած արդյունքները: Ըստ հրապարակված տվյալների, Երևանի ավագանի ընտրվելու անհրաժեշտ շեմը հաղթահարել է հինգ ուժ. կուսակցությունների համար անցողիկ նվազագույն շեմը 4 տոկոսն է, դաշինքի համար՝ 6 տոկոսը:

 ՔՊ-ի օգտին քվեարկել է ընդամենը 75.463 ընտրող, որը կազմում է քվեարկությանը մասնակցածների 32.57 տոկոսը,  երկրորդ տեղում է «Ազգային առաջադիմությունը» 18.89 տոկոսով  (43.765), երրորդ տեղում է «Մայր Հայաստանը» 15.43 տոկոսով (35.739), չորրորդ՝ «Հանրապետությունը» 11.32 տոկոսով (26.236), հինգերորդ՝ «Հանրային ձայնը» 9.68 տոկոսով (22.431)։

ՔՊ-ն միայնակ քաղաքապետ նշանակել չի կարող. գործող օրենսդրության համաձայն, եթե որևէ կուսակցության կամ դաշինքի հաջողվի ստանալ 50 տոկոսից ավելի քվե, ապա ընտրական ցուցակի առաջին համարը օրենքի ուժով կդառնա քաղաքապետ, եթե ոչ, քաղաքապետին կընտրի ավագանին՝ իր կազմից: Երևանի քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է լինելու կոալիցիայի ձևավորում,։ Ըստ ձայների մանդատաները բաշխվելու են հետևյալ կերպ՝ 

  • «Հանրային ձայն»- 7
  • «Քաղաքացիական պայմանագիր» - 24
  • «Ազգային առաջնթաց» - 14
  • «Հանրապետություն» - 8
  • «Մայր Հայաստան» - 12

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: