երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Համապատասխան մարմինները պետք է տեղորոշեն այն մարդկանց, ովքեր ասում են, թե հիվանդություն չկա․ Վարչապետ

Համապատասխան մարմինները պետք է տեղորոշեն այն մարդկանց, ովքեր ասում են, թե հիվանդություն չկա․ Վարչապետ

Երբ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի որոշակի նվազում է տեղի ունենում, հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք նկատում: Այս իրավիճակն ուղիղ կապ ունի մեր հանրային համընդհանուր վարքագծի հետ։  Այս մասին այսօր Կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն դրանք: «Բայց մեր հիմնական անելիքը յուրաքանչյուրի անելիքի մեջ է պարփակվում»,- ասաց վարչապետը։

Նրա խոսով՝ ծանր ու ծայրահեղ ծանր ու մահվան դեպքերն ուղիղ կապի մեջ են ընդհանուր դեպքերի թվի հետ՝ ինչքան մեծ է վարակվածների թիվը, այնքան մեծ է ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը, հետևաբար, մեծ է նաև մահերի թիվը։ «Մեր դեպքերի 75 տոկոսն անցնում է առանց ախտանշանի, առանց որևէ բարդության, բայց մենք մեր վիճակագրությամբ անուղղակիորեն մեծացնում ենք ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և մահերի թիվը»,- ասաց վարչապետը:  

Նա նաև նշեց, որ ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն` կորոնավիրուսով վարակվածների նոր թվերն այտահայտում են, թե բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու ու սոցիալական հեռավորություն պահելու կանոնները: 

Վարչապետն իր խոսքում հատուկ ընդգծեց, որ պետք է լուրջ զբաղվեն համապատասխան մարմինները ու տեղորոշեն այն մարդկանց, ովքեր ասում են, թե հիվանդություն չկա։

«Պետք է հասկանանք նրանց նպատակն ու կապերը: Սա կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել, սրանով պետք է զբաղվեն օպերատիվ հնարավորություններ ունեցող մեր մարմինները», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: