հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Մանուկյան

Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների»՝ ԱԳ նախարարի հետ շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Վազգեն Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ հանդիպման ընթացքում նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջից: 
 
՛՛Հանդիպման մասին Մանուկյանն ավելի մանրամասներ չներկայացրեց: Նա հայտնեց, որ հանդիպում է նախատեսված նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, որից հետո արդյունքները կամփոփեն և հանդես կգան հայտարարությամբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 
 

  • Կիսվել: