շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ողջունում եմ այն փաստը, որ աշխատում եք ձեր ԶՈՒ նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ. Ստոլտենբերգը՝ Փաշինյանին

Ողջունում եմ այն փաստը, որ աշխատում եք ձեր ԶՈՒ նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ. Ստոլտենբերգը՝ Փաշինյանին

Այսօր խոսեցինք Հայաստանի ներքին բարեփոխումների առաջընթացի մասին, և ես ողջունեցի այն փաստը, որ աշխատում եք ձեր ԶՈՒ նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրին ձեր մասնակցության միջոցով: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Դուք իրական հանձնառություն եք ցուցաբերել նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ժողովրդավարական ձեր ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում»,- ասաց Ստոլտենբերգը, ապա շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանի ու տարածաշրջանի համար «ավելի պայծառ ապագա կառուցելուն» ուղղված աշխատանքի համար:

«Լիահույս եմ, որ կշարունակենք ուժեղացնել մեր գործընկերությունը՝ միասին աշխատելով ավելի մեծ խաղաղության, կայունության և բարեկեցության համար Հարավային Կովկասում ու տարածաշրջանից անդին»,- ասաց նա:

  • Կիսվել: