չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրները համաձայնեցրել են ընդլայնումը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրները համաձայնեցրել են ընդլայնումը. Ստոլտենբերգ

 ՆԱՏՕ-ի՝ գործնականում բոլոր երկրները վավերացրել են դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության շուրջ արձանագրությունները: Այդ մասին հայտնել Է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Որպես հրավիրված երկրներ դուք (Շվեդիան եւ Ֆինլանդիան) ներկայում ինտեգրվում եք քաղաքական եւ ռազմական կառույցներին…Բազմաթիվ երկրներ անվտանգության երաշխիքներ են տվել երկու երկրներին: ՆԱՏՕ-ն մեծացրել Է իր ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում… Միացման գործընթացն ամենաարագն Է դարձել ՆԱՏՕ-ի արդի պատմության մեջ… Գրեթե բոլոր դաշնակիցներն ավարտել են ազգային ընթացակարգերը (անդամակցության շուրջ արձանագրությունների վավերացումները)»,-հայտնել Է Ստոլտենբերգը:
 
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն աջակցություն կցուցաբերեն Շվեդիային ու Ֆինլանդիային, եթե այդ երկրները «հայտնվեն ճնշման ներքո»: Շվեդիայի վարչապետի խոսքով՝ ՆԱՏՕ-ի 30 երկրներից արդեն 28-ը վավերացրել են անդամակցության շուրջ արձանագրությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: