հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել․ Քոչարյան

Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել․ Քոչարյան

Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել։ Այս մասին քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ հիմա Ղարաբաղը դարձրել են ենթակա, որը վտանգավոր է․

«Նախ՝ նույնը չէ։ Մենք՝ Ղարաբաղում իմ նախագահության տարիներին, միշտ եղել ենք գործընկեր Հայաստանի հետ: Ունեցել ենք լուրջ հակասություններ։ Երբեք այդ հակասությունները հանրային քննարկման թեմա չէինք դարձնում, բայց եղել են։ Մեր հեռահար նպատակները չենք զիջել միայն նրա համար, որ մեր հարաբերությունները լավ լինեն։ Ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների՝ կարող եմ ասել, որ իրենք էլ այդ հարաբերությունների լարվածությունը չէին վերածում ինքնանպատակի՝ Ղարաբաղին ինչ-որ տեղ ճնշելու, փողից զրկելու, ֆինանսավորումը կանգնեցնելու, սպառազինությունը չուղարկելու։ Այդպիսի բան չի եղել։ Հիմա վտանգը դրա մեջ է։ Մենք եղել ենք գործընկեր։ Հիմա Ղարաբաղը դարձրել են ենթակա։ Շատ մեծ վտանգ եմ ես սրա մեջ տեսնում»։

  • Կիսվել: