շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նրանք հավատում են, որ ազգայնական գաղափարախոսությունը վտանգավոր է․ Արման Աբովյանը՝ կրթության նոր հայեցակարգի մասին

Նրանք հավատում են, որ ազգայնական գաղափարախոսությունը վտանգավոր է․ Արման Աբովյանը՝ կրթության նոր հայեցակարգի մասին

Այն ինչ կատարվում է կրթության ոլորտում, լիովին համապատասխանում է նեո֊գլոբալիստական տեսլականին, որի մոլի կրողներն են կրթության բարձրաստիճան, պատասխանատու չինովնիկները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

Նա նշել է, որ այն ինչ նորմալ մարդու համար նվազագույնը անընդունելի է ՝ կրթության գաղափարի ներքո, իրենց համար ուղենիշ է, քանզի այդ մարդիկ ուղղակի չեն ընդունում ձեզ և ձեր տեսլականը:

«Մի մեղադրեք նրանց, իրենք իրականում հավատում են, որ օրինակ երեխան պետք է լինի իբր «կոսմոպոլիտ» և «ազատ», սակայն ազատությունը իրենք դիտարկում են, որպես դասական դաստիարակությունից զերծ պրոցես։

Իրենց շինծու «ազատությունը» հիմնված է բարոյահոգեբանական կարմիր գծերի ոչացման վրա»,-նշել է նա։

Նա նշել է, որ նրանք հավատում են, որ օրինակ Եկեղեցին և ընտանիքը կաշկանդում է երեխային, իսկ ազգայնական գաղափարախոսությունը վտանգավոր է, քանզի թույլ չի տալիս երեխային լինել «ազատ տարբեր շաբլոններից»։

«Իսկ եթե ավելի լուրջ, ապա ըստ իրենց գլոբալիստական համոզմամբ՝ կրոնը, ազգությունը, ազգային էգոցենտրիզմը ՎՆԱՍ ԵՆ։

Սա է խնդիրը և երբ դուք փորձում եք իրենց բացատրել, որ օրինակ Հայոց եկեղեցու պատմություն առարկան պետք է լինի առանձին առարկա կամ Հայոց գրականություն առարկան չպետք է ձուլվի, իրենք ձեզ պարզապես չեն լսում, որովհետև դուք իրենց համար հետամնաց, բռի և իբր կոմպլեքսավորված զանգաված եք։

Մի փորձեք իրենց հետ վիճաբանել, դուք և իրենք՝ տարբեր աշխարհներից եք»,-նշել է նա։

  • Կիսվել: