ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքական ծուղակի հայկական երանգները. Արման Աբովյան

Թուրքական ծուղակի հայկական երանգները. Արման Աբովյան

հասարակության մեծամասնությունը ուղղակի բարոյական շոկ ապրեց` իշխանական թուրքախաղաղասիրական պոռթկումներից։ Այս մասին գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, ում  գրառման մեջ կարդում ենք․
 
"Նկատել եք չէ՞, թե ինչպես իշխանությունները` անմիջապես կապիտուլյացիա ստորագրելուց հետո, սկսեցին խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման մասին և նույնիսկ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու թեզը սկսեցին ակտիվ շահարկել։
Հասկանալի է, որ հասարակության մեծամասնությունը ուղղակի բարոյական շոկ ապրեց` իշխանական թուրքախաղաղասիրական պոռթկումներից...
Մի որոշ ժամանակ այդ խոսակցությունները լռեցին։
 
Սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում թուրքերին լիովին երկիրը հանձնելու թեման իշխանավորների մոտ կրկին դարձավ առաջնային։
Չէ, մի մտածեք, որ իրենք այդքան միամիտ են, որ բացահայտ խոստովանեն, որ փաստացի երկիրը որոշել են "նվիրաբերել" թուրքերին։ Իրենք դա քողարկելու են տարատեսակ պատճառներով...
Օրինակ` "տնտեսական օգուտներով" կամ սուտի խաղաղասիրական պոռթկումներով և ձգտումներով, սակայն երբ դեն ես նետում շինծու "խաղաղասիրական" գաղափարական աղբը, որով իրենք քողարկում են իրենց խոսքը, տակը մնում է շատ պարզ մի փաստ...
Հայսատանը հետևողական տանում են դեպի թուրք-ադրբեջանական տոտալ վերահսկողություն։
 
Սա փաստ է և նույնիսկ վիճելն է անիմաստ։
Ընդ որում, եթե նկատել եք կա մի շատ հետաքրքիր "զուգադիպություն"...
թուրքերի և փաշինյանական իշխանությունների փաստարկային բազան և նույնիսկ խոսքերը միանգամայն նույնն են, երկուսն էլ խոսում են "պատմական շանսի" մասին` իբր հարաբերությունները բարելավելու համար։
 
Եվ եթե թուրքերի դեպքում այդ շանսի իրագործումը ուղղակի ամրագրում է հայկական կողմի վերջնական հնազանդությունը իրենց առջև, ապա հայկական կողմի համար այդ "շանսը" դառնալու է մեր Հայրենիքի վերջնական կործանման ուղեգիրը։
 
Պետք չէ լինել գերհզոր վերլուծաբան, որպեսզի հասկանալ մի պարզ իրողություն`Թուրքիան և Ադրբեջանը ԵՐԲԵՔ չեն անի ոչ մի քայլ, որը կարող է բերել Հայաստանի, կամ Արցախի տարածաշրջանային դիրքերի ամրապնդմանը։
Դա բացառված է նույնիսկ թուրք-ադրբեջանական ազգային և պետական տեսլականի ներքո։
 
Հիմա հարց.
բա ինչու՞ են փաշինյանական իշխանավորները այս ակնհայտ իրողությունները անտեսելով երկիրը տանում դեպի թուրքական ծուղակ։
Պատասխանները թողնում եմ Ձեզ։
Հ.Գ.
Մեկ-մեկ լսում եմ կարծիք, որ "դե լավ է, որ թուրքերի հետ
""բարիշենք"", առևտուր կանենք, սահմանները կբացվեն, էժան թուրքական լոլիկ կգնենք, կգնանք Անթալիա մեքենայով հանգստանալու և այլն...
Սկզբնական փուլում միգուցե դա այդպես էլ լինի, բայց իմացեք , վերջում էժան "պոմիդորի" և թուրքական հաճույքների համար վճարելու ենք մեր արյան գնով։
Դա ես չեմ ասում, դա կանխատեսվող իրադարձությունների տարրական տրամաբանությունն է ասում"։

  • Կիսվել: