երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Նոր Նորքի թաղապետարանի դիմաց BYD մեքենայում հրդեհ է բռնկվել. մինչև հշեջների ժամանումը, այն մարել են պարեկները

Նոր Նորքի թաղապետարանի դիմաց BYD մեքենայում հրդեհ է բռնկվել. մինչև հշեջների ժամանումը, այն մարել են պարեկները

Երեւանում, այսօր, ապրիլի 21-ին, ավտոմեքենայի հրդեհի դեպք է տեղի ունեցել. ժամը 00։20-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի դիմաց ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ կժամանեին Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, պարեկները նախ սահմանազատել են տարածքը, ապա կանխել ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որը սկսվել էր շարժիչի հատվածից։ Այնուհետև տեղում աշխատել են հրշեջ-փրկարարները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ BYD մակնիշի ավտոմեքենան վարել է 36-ամյա Անուշավան Պետրոսյանը։

  • Կիսվել: