չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նման հանդիպում դեռ հնարավոր չէ. Փաշազադեն՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հնարավոր հանդիպման մասին

Նման հանդիպում դեռ հնարավոր չէ. Փաշազադեն՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հնարավոր հանդիպման մասին

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հավանականության մասին, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ նա ասել է, թե նման հանդիպում դեռ հնարավոր չէ՝ հայ հոգևոր առաջնորդի ՛՛ռևանշիստական քաղաքականության և հայերի առճակատման կոչի պատճառով՛՛:

Փաշազադեն նաև հավելել է, որ նախկինում Հայաստանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպումները կայացել են ՌԴ պատրիարք Կիրիլի միջնորդությամբ:

  • Կիսվել: