ուրբաթ, հուլիս 30
30 / 7 / 2021
Նիստը բոյկոտում են, բայց գործուղումից չեն հրաժարվում․  «Հրապարակ»

Նիստը բոյկոտում են, բայց գործուղումից չեն հրաժարվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայրենի օրենսդիրները զբաղված են նախընտրական եռուզեռով եւ հարկ չեն համարում այլեւս խորհրդարանի աշխատանքներին մասնակցել․ երեկ քվորումի բացակայության պատճառով տապալվեց խորհրդարանի հերթական նիստը։ Բայց նրանք իրենց չեն զրկում գործուղումներ մեկնելու հնարավորությունից։

Երեկ Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները հունիսի 19-25-ը կմեկնեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ  նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին։ Խոսքն իմքայլականներ Հովհաննես Իգիթյանի, Տաթեւիկ Հայրապետյանի, Սոս Ավետիսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի մասին է։ Ի դեպ, չորսն էլ որեւէ ընտրական ցուցակում տեղ չեն գտել։ Պատվիրակության մյուս անդամները գործուղման չեն մեկնում՝ նրանք նախընտրական պրոցեսներին են մասնակցում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: