հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Նիկոլի իշխանությամբ մենք ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա. Սաղաթելյան

Նիկոլի իշխանությամբ մենք ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա. Սաղաթելյան

Եթե Հայաստանում ազգային իշխանություն գա, հաստատ հնարավոր է կասեցնել այս պարտությունների շղթան, երկիրը դուրս բերել այս իրավիճակից, իսկ այս իշխանությամբ՝ դրա որևէ շանս ու հնարավորություն չկա, այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլի իշխանությունով մենք ունենալու ենք նոր պատերազմ, նոր կապիտուլյացիա։ Հետևաբար, մեր խնդիրն է, որ այն հարցերը, որոնք մինչև հիմա չենք կարողացել լուծել, լուծենք, լրջորեն նախապատրաստվենք և շարունակենք պայքարը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմության պայքարը վերաիմաստավորելու, վերակազմակերպելու, ընդդիմադիր դաշտը բյուրեղացնելու հարցերը, նրա խոսքով, առաջնահերթ են։ Ինչ վերաբերում է Դիմադրության շարժման ձեռքբերումներին, ապա ամենակարևորն, ըստ Իշխան Սաղաթելյանի  այն  էր, որ եթե շարժումը չլիներ, այն, ինչն այս օրերին է կատարվում, երբ երկիրը փորձում են տանել անդառնալի կապիտուլյացիայի, արդեն իսկ տեղի ունեցած կլիներ, ուստի, հանուն երկրի ու պետականության, պայքարը պետք է շարունակվի՝ դա թույլ չտալու համար։
 
«Մենք մեր պայքարի մեջ եղել ենք անկեղծ, մենք ունեցել ենք բազմաթիվ հաջողություններ, նաև բացթողումներ, որոնցից պետք է դասեր քաղել ու գնալ առաջ։ Ամենակարևորը՝ այս իրավիճակի հետ չենք համակերպվում, հետքայլ չի լինելու։ Պատրաստվելուց և բացթողումները, որոնք ունեցել ենք, այդ հարցերը լուծելուց հետո գնալու ենք առաջ, գնալու ենք դեպի պայքարի նոր գունավորում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
 
 Սաղաթելյանի խոսքով՝ վերջին 2.5 տարվա ընթացքում ՀՀ-ում գործող ընդդիմադիր ուժերը առնվազն 3 մեծ փորձ արել են իշխանություններից ազատվելու եւ երկիրը նորմալ զարգացման փուլ բերելու համար: 
 
«Նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ քաղաքական ուժեր, անհատ գործիչներ տեսնելով ստեղծված իրավիճակը առնվազն ընդդիմադիր դաշտում կար լայն կոնսենսուս, որ իշխանություններից պետք է օր առաջ ազատվել: Եթե հիշում եք՝ նոյեմբերի 11-ից սկսած տեղի ունեցան բողոքի զանգվածային գործողություններ, ակցիաներ, ցույցեր, հիմա այս օրերին շատ է խոսվում, որ նոյեմբերի 9-ից հետո իշխանությունը փողոցում գցած էր, բայց հիշում եք ընդդիմադիր ղեկավարներ ձերբակալեցին, այնուհետեւ տարբեր քաղաքական գործիչների, բայց այնունամենայնիվ ժողովուրդը, մարդիկ, քաղաքական գործիչներ իջել են փողոց, գնահատելով, որ գլխավոր հարցը, որը պետք է լուծվի երկրին պատերազմ ու պարտություն բերած իշխանությունից պետք է ազատվել»,- ասաց նա:
 
Նրա խոսքով՝ «Հայրենիքի փրկության շարժում»-ը հասավ նրան, որ իշխանությունը չէր կարողանում ազատ տեղաշարժվել, իր գործունեությունը ծավալել եւ հայտարարվեց արտահերթ ընտրության մասին:
 
«Այն փաստարկը, որ մենք չմասնակցեինք ընտրություններին, ընտրությունները լեգիտիմ չէին լինի, մեղմ ասած ճիշտ չէ, քանի որ ընտրություններին մասնակցելեն 25 քաղաքական ուժեր»,-ասաց նա՝ նշելով,որ որեւէ մեկի հետ չեն պայմանավորվել գնալ ընտրությունների, սակայն
ընտրությունները դիտարկել են հնարավորություն իշխանություններից ազատվելու համար:

 

  • Կիսվել: