երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
 Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Երևան. հրավերն ընդունվել է

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Երևան. հրավերն ընդունվել է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Երևան։

Այցը կիրականացվի 2022 թվականի երկրորդ կեսին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի հետ համատեղ։ Այս մասին ասված է Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ. ՛՛Ն.Վ.Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Վ.Վ.Պուտինի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաստատեց ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված Երևան այցելելու իր հրավերը՝ 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված: Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց՛՛:

  • Կիսվել: