երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել առաջին նախագահի հետ. Հերքում

Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել առաջին նախագահի հետ. Հերքում

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հերքում է տեղեկությունները, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է առաջին նախագահի հետ:

«Փաստինֆո» կայքը տեղեկություն է հրապարակել, որ իբրև թե «երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Այս կապակցությամբ հայտարարում եմ. «Փաստինֆոյի» տարածած լուրը դավադիր նպատակներով մոգոնված բացարձակ սուտ է:

Ափսոսում եմ, որ «Փաստինֆո» կայքը հրապարակել է չճշտված տեղեկություն»,- գրել է ՀԱԿ մամուլի խոսնակը:

Հրապարակումը հերքել է նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը. «ՀՀ վարչապետի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Վերջիններս չեն շփվել ո՛չ հանդիպման, և ո՛չ էլ հեռախոսա կամ տեսանզանգի միջոցով»,- ասել է վարչապետի խոսնակը։

 

 
 

  • Կիսվել: