չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ։ Այս մասին PrimeNews.am-ին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հեռագրի մեջ, մասնավորապես, ասվում է․

«Խոր ցավով տեղեկացա Մալիում ուղղաթիռների բախման արդյունքում տասներեք ֆրանսիացի զինծառայողի մահվան մասին, որը ֆրանսիական բանակի համար ամենամեծ կորուստն է վերջին երեսուն տարվա ընթացքում։

Ֆրանսիայի համար սգո այս դժվարին պահին, խնդրում եմ ընդունել հայ ժողովրդի և անձամբ իմ խորին ցավակցությունները՝ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին։ Կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների խոր վիշտը և կսկիծը»։

  • Կիսվել: