երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանն ու Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են ՀՀ-ում և Ղրղզստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանն ու Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են ՀՀ-ում և Ղրղզստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
 
Ղրղզստանի նախագահը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների առողջությամբ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ:
 
Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Ղրղզստանում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
 
Զրուցակիցները միմյանց ներկայացրել են համավարակի դեմ պայքարի միջոցառումները, ձեռնարկվող քայլերը և ձեռք բերված փորձը: 
 
Կողմերը փոխանակվել են Հայրենական մՄեծ պատերազմում Հաղթանակի 75-տարեդարձի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումների շրջանակում զրուցելու ակնկալիքով:

  • Կիսվել: