կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՆԳՆ տեղակալը ծանոթացել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության աշխատանքի մանրամասներին

ՆԳՆ տեղակալը ծանոթացել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության աշխատանքի մանրամասներին

Փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Դավիթ Համբարյանին ընդունել են Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Բուտխուզին և Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տնօրեն Բեսիկ Թեֆնաձեն։

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դ․Համբարյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Ա․Թևոսյանը ծանոթացել են Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության աշխատանքի մանրամասներին, ինչպես նաև գործակալության կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայություններին՝ հետագայում վրացական հաջողված փորձը Հայաստանում կիրառելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների համագործակցության, փորձի փոխանակման և ապագա ծրագրերի մասին հարցեր։

 

  • Կիսվել: