երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ներկայացվող փաթեթը շատ ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու, կարանտինից հետո սահմանները բացվելո՞ւ են․ ԱԺ պատգամավոր

Ներկայացվող փաթեթը շատ ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու, կարանտինից հետո սահմանները բացվելո՞ւ են․ ԱԺ պատգամավոր

Արտակարգ դրությունը վերացնելով և դրա փոխարեն կարանտին հայտարարելով շատ ավելի լրջագույն խնդիր ենք ունենալու սահմանների բացման համար, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորին հետաքրքրում էր՝ ի վերջո կարանտին հայտարարելուց հետո սահմանները բացվելո՞ւ են, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները կարողանալո՞ւ են մեկնել Ռուսաստան, որտեղ թողել են իրենց ընտանիքի անդամներին։

«Ես կարծում եմ՝ ներկայացվող փաթեթը շատ ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու և հակասում է ՀՀ Սահմանադրության մի քանի հոդվածներին, մարդու իրավունքների բազմաթիվ սահմանափակումներ կան՝ չի կարող մարզպետը, գործադիրը, համայնքապետը իր որոշումներով սահմանափակել մարդու իրավունքը։ Օրինակ՝ Ձեր նախագծով հնարավորություն է տրվում մարզպետի կամ մեկ այլ պաշտոնյայի որոշմամբ սահմանափակել տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպե՞ս, ի՞նչ իրավունքով», -հայտարարեց Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ այս օրենսդրական փաթեթով կառավարությունը առաջարկում է չեղարկել արտակարգ դրությունը և դրա փոխարեն սահմանել կարանտին՝ գրեթե նույն սահմանափակումներով ու կարգավորումներով։

  • Կիսվել: