հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նայիր Արամի աչքերին և չորս տարի անց կրկնիր այն, ինչ ասացիր. Սաղաթելյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Նայիր Արամի աչքերին և չորս տարի անց կրկնիր այն, ինչ ասացիր. Սաղաթելյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Այստեղ ենք՝ մեր խոնարհումը հայտնելու և ասելու, որ իր գործը շարունակելու ենք: Այս մասին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ կանգ էր առել ՛՛Դիմադրություն՛՛ շարժման երթը, ասաց  ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ նա նշեց, որ արձանի բացման ժամանակ վերջինս ասել էր, թե ՛՛այնպես պետք է ապրենք և աշխատենք, որ ամեն անգամ այստեղով անցնելիս՝ շիտակ նայենք Արամի աչքերին՛՛:

՛՛Այդ սրիկան այդտեղ էլ խաբեց։ Հիմա ես ասում եմ՝ արի, նայիր Արամի աչքերին եւ չորս տարի անց կրկնիր այն, ինչ ասացիր: Բայց մենք այս գործը շարունակելու ենք և ստեղծենք նոր որակի պետություն՛՛,-ասաց ԱԺ փոխնախագահը:

 

 

  • Կիսվել: