ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախնական տեղեկություն ունենք, որ Ծառուկյանը քիչ անց դուրս կգա ԱԱԾ շենքից. Էնֆիաջյան

Նախնական տեղեկություն ունենք, որ Ծառուկյանը քիչ անց դուրս կգա ԱԱԾ շենքից. Էնֆիաջյան

Այսօր ԱԱԾ-ի մոտ, որտեղ այս պահին հարցաքննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն աասաց, որ իրենք նախնական տեղեկություն ունեն, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա:

Նրա խոսքով՝ այս պահին Ծառուկյանի հարցաքննության ընթացքի մասին մանրամասների չեն տիրապետում:

ճշտող հարցին՝ այսինքն՝ Ծառուկյանը չի՞ ձերբակալվելու, Էնֆիաջյանն արձագանքեց, թե նախնական տեղեկություններ ունեն, որ նա դուրս կգա:

Վահե Էնֆիաջյանն ասաց. «Այսօր էլ Երևանի ոստիկանության բաժանմունքում տեղ չի եղել, սկսել են Էջմիածնի, Մասիսի, Արարատի բաժանմունքներ տեղափոխել մարդկանց: Ընդ որում, դրանից հետո էլ եղավ մի ժամանակահատված, որ այնտեղ էլ տեղ չէր մնացել, և մարդկանց պարզապես հեռացնում էին տարածքից և բաց էին թողնում»:

ԱԺ փոխխոսնակ Էնֆիաջյանը, պատասխանելով հարցին, թե շարունակու՞մ են պահանջել Կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասաց, որ  իրենց համոզմունքները չեն փոխվել. «Եթե ոլորտներում կան ձախողումներ, արդյունքներ չկան, այդ ոլորտի պատասխանատուների հետ ի՞նչ կերպ են վարվում»:

 

 

  • Կիսվել: