ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախկին պատգամավորի կալանքի քննության հարցով դատավորը ինքնաբացարկ հայտնեց

Նախկին պատգամավորի կալանքի քննության հարցով դատավորը ինքնաբացարկ հայտնեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանքի քննության հարցով դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ ինքնաբացարկ հայտնեց։

Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

  • Կիսվել: