Մհեր Գրիգորյանը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են ռազմավարական մի շարք ուղղություններով համագործակցության հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններով Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրատնտեսական, տուրիզմի, ավիացիայի, ՏՏ և արհեստական բանականության ոլորտներում։ Փոխվարչապետը կարևորել է Բուլղարիայի դերակատարումը տարածաշրջանային հաղորդակցությունների խոշոր ծրագրերի առաջմղան գործընթացում:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:



