հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս

Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս

ՀՀ Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Կալանքի որոշումը կայացրել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։ Բեգլարյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։

Նշենք, որ այս տարվա հուլիսին նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, և Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարաձգել էր:

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ ՀՀ գլխավոր դատախազությունը 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում էր ներկայացրել` Բեգլարյանից 76.8 մլն դրամ բռնագանձելու համար։ Դատարանն ամբողջությամբ բավարարել էր հայցը։

  • Կիսվել: