ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի զինվորականները կքննարկեն Ռիադին աջակցելու հարցը

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի զինվորականները կքննարկեն Ռիադին աջակցելու հարցը

Հինգշաբթի ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցչության կենտրոնակայանում անցկացվել են բանակցություններ, որոնց մասնակցել են Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարները: Կողմերը քննարկել են պաշտպանական դաշնագրի շրջանակում Գլխավոր քարտուղարության, կոմիտեների և աշխատանքային խմբերի ստեղծման առաջընթացը:

Կհանդիպեն նաև երեք պետության զինված ուժերի ղեկավարները՝ քննարկելու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի շրջանակներում Ռիադին աջակցելու միջոցառումները, ի պատասխան Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման հութի զինյալների շարունակական հարձակումների, հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։

Մեքքայի համաձայնագիրը օգոստոսի 7-ին ստորագրել են Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այն նախատեսում է, որ երկրներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա համաձայնագրի մյուս մասնակիցների դեմ։

  • Կիսվել: