Նիկոլ Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգը լավ չէր երգում, «Матушка земля»-ն ավելի լավ կերգի. Սամվել Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգը լավ չէր երգում, «Матушка Россия»-ն ավելի լավ կերգի: Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանն այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմա գույքագրվում են:
«Ես վաղուց ասել եմ՝ ժամանակն է լուրջ չվերաբերվել Նիկոլ Փաշինյանի ասածներին: Ինքը տվյալ պահին կարող է ինչ ուզեք ասի, մի ժամանակ հետո էլ կսկսի ուրիշ բան ասել:
Դրա համար էլ ասացի, խորհուրդ տվեցի, թե ինքը որ երգը երգի, «Շանզ Էլիզե» երգը ինքը լավ չէր երգում, «Матушка Россия»-ն ավելի լավ կերգի»,- նշել է Կարապետյանը:



