ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 5.2%

2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 5.2%

2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 5.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.5%:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 23.8% աճ,
ծառայություններ՝ 11․4% աճ,
առևտրի շրջանառություն՝ 0․1% աճ,
արդյունաբերության ծավալը նվազել է 4․3%-ով։

2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9․8%-ով. արտահանումն աճել է 1․3%-ով, իսկ ներմուծումը՝ 14.9%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.4%:

  • Կիսվել: