ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Քննարկվել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մարոկկոյի Թագավորության արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտայի հետ։
 
Նախարարները քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով երկու երկրների միջև առավել սերտ կապերի ձևավորման հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը։
 
Արարատ Միրզոյանը և Նասեր Բուրիտան մտքեր են փոխանակվել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խթանման մեխանիզմների շուրջ։
 
Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին:

  • Կիսվել: