շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նախիջևանը վառոդի մեծ տակառ է, որն ամեն պահի կարող է պայթել. Տիգրան Աբրահամյան

Նախիջևանը վառոդի մեծ տակառ է, որն ամեն պահի կարող է պայթել. Տիգրան Աբրահամյան

Նախիջևանը վառոդի մեծ տակառ է, որը ցանկացած պահի կարող է պայթել։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախիջևանյան այցին։
 
Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Էրդողանն այսօր կայցելի Նախիջևան` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցելու, այցի շրջանակում Էրդողանն ու Ալիևը կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը և Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։
Բանակցությունների օրակարգում Լեռնային Ղարաբաղի իրավիճակն է և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
 
Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց` դեռևս 2011-2012թթ. Թուրքիայի աջակցությամբ Նախիջևանում ձևավորվեց առանձին համազորային բանակ, մինչև այդ միայն ադրբեջանական կորպուս էր։
 
«Համազորային բանակի վերակազմավորումից հետո Թուրքիայի ուղիղ մասնակցությամբ այնտեղ բավականին մեծ սպառազինություն և զինտեխնիկա է կուտակվում, այնտեղ են հավաքագրվում նաև տարբեր երկրներից բերված ծայրահեղականներ, ահաբեկչական կազմակերպությունների բջիջներ, որոնց նպատակն է ինչ–որ փուլում օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ»,– ընդգծեցԱբրահամյանը։
 
Նրա խոսքով` Էրդողան–Ալիև հանդիպումը Նախիջևանում կազմակերպելու պատճառը նաև այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը սիմվոլիզմը շատ են կարևորում։ Ըստ պատգամավորի` սա նաև ազդանշան է, որ իրենց ագրեսիայի հիմնական ուղղությունն ու կենտրոնացումը լինելու է Սյունիքը։ Միաժամանակ Աբրահամյանը չի կարծում է, թե նրանք միայն մեկ ուղղությամբ են սահմանափակվելու, մանևրելու կամ այլ նպատակով սադրանքներ, շարժեր, ընդհուպ ագրեսիաներ են հնարավոր նաև սահմանագծի տարբեր ուղղություններով։
 

  • Կիսվել: