ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նախապատրաստվել վարչական շրջաններում նստարանների ներկման և վերանորոգման աշխատանքներին․ քաղաքապետը՝ վարչական շրջանների ղեկավարներին

Նախապատրաստվել վարչական շրջաններում նստարանների ներկման և վերանորոգման աշխատանքներին․ քաղաքապետը՝ վարչական շրջանների ղեկավարներին

Հիշեցնեմ վարչական շրջանների ղեկավարներին՝ բակային և ոչ բակային տարածքներում  տեղադրված նստարանների վերանորոգման, ներկման, բարեկարգման աշխատանքները հիմիկվանից նախապատարաստել, քանի որ ձմեռն ավարտվում է արդեն  և գարունը սկսելուն պես միանգամից, այդ աշխատանքները իրականացրեք։ Այնպես չլինի, որ աշնանը նոր սկսեն աշխատանքներ իրականացնել։ 

Քաղաքապետարանում հրավիրված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմեց վարչական շրջանների ղեկավարներին։  

Քաղաքապետի խոսքով՝ քաղաքապետարանը հայտարարել էր երթևեկության կազմակերպման նշանների հենասյուների ներկման մրցույթ․ «Կենտրոնով գալիս էի, շատ տեղեր կան, որ հենասյուները  շատ վատ վիճակի մեջ են։ Վարչական շրջաններում գույքագրեք այդ նշանները»,- նշեց նա։ 

«Երեկվանից սկսել ենք կանգառասրահներում աղբամանների տեղադրման գործընթացը, որը դեռ անցած տարի էինք նախաձեռնել։ Մատակարարը բերել է, դրանք ամրացնում ենք կանգառներում, որպեսզի գողության դեպքեր չունենանք»,- նշեց Սարգսյանը, նրան ի պատասխան՝ խորհրդական Կամո Արեյանը նշեց․

«Երեկ արդեն Կենտրոնում մոտ 60 հատ տեղադրվեց և նաև տոպրակներ  կտեղադրվեն՝ սպասարկումն ավելի հեշտ իրականացնելու համար»։ 

  • Կիսվել: