շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նա չի՞ տարբերում վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ. Գևորգ Պետրոսյանը՝ Արսեն Թորոսյանին

Նա չի՞ տարբերում վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ. Գևորգ Պետրոսյանը՝ Արսեն Թորոսյանին

Նա չի՞ տարբերում վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ, դա ինչ ասելու բան է: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ՀՀ վարչապետի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ինչպես մարդը մերկ տնից դուրս չի գալիս, այնպես էլ առանց դիմակի չպետք է դուրս գա:

«Ամենազավեշտալին այն է, որ այս ամեն ինչին չի արձագանքում ՀՀ նախագահը, ով Սահմանադրության համաձայն կոչված է հսկել դրա կատարումը: Սակայն նրա փոխարեն Հայաստանում  կա մի պաշտոնյա, ում անունը Նիկոլ Փաշինյան է, նա է  Հայաստանի  նախագան, վարչապետը, Առողջապահության նախարարը, պարետը եւ այլն։

Փաշինյանը գոնե մեկ անգամ պետք է կարդա Սահմանադրության 6-րդ հոդվածը՝ յուրաքանչյուր պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնյա, իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ ինչի համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով: Բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա, բացի իր ֆունկցիայից»,-ասաց պատգամավորը:

 

  • Կիսվել: