ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մյունխենի բանավեճը կողմերից որևէ մեկի շահերից չէր բխում. Մանոյան

Մյունխենի բանավեճը կողմերից որևէ մեկի շահերից չէր բխում. Մանոյան

«Պետության հետ միշտ էլ եղել են տարաձայնություններ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն՝ անդրադատնալով ԱԳՆ-ի հետ ունեցած հանդիպմանը։

Նա նշեց, որ քննարկումները միայն Արցախի հարցի հետ կապված չեն եղել։

«Մենք այս գործընթացը՝ քննարկումները, սկսել ենք 1997 թվականին, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, երբ Ալիկ Արզումանյանն էլ արտգործնախարարը, և դա իր առաջարկն էր։ Եվ այդ տարվանից սկսած, պարբերաբար արտգործնախարարության հետ եղել են հանդիպումներ, փոխադարձ տեղեկություններ փոխանցվել է։ Այնպես որ, զարմանալի բան չկա, որ կարող է Հայ Դատի կառույցները՝ որպես հասարակական կազմակերպություն նկատի ունենանք, որոնք այլ պետություններում են գործում, տարակարծություններ կարող են ունենալ։ Մեզ համար արտաքին քաղաքականությունը նույն սահմանի շարունակությունն է, և ինչպես պաշտպանության գործում, այնպես էլ նաև արտաքին քաղաքականության մեջ անկախ մեր ներքին ունեցած տարակարծություններից սակարկություն չկա»։

Անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բանավեճին, Կիրո Մանոյանը նշեց, որ այդ բանավեճը կողմերից որևէ մեկի շահերից չէր բխում։

«Չեմ կիսում այն մոտեցումը, որ նման հրապարակային բանավեճի ժամանակ՝ էս ասեց, էն չասեց։ Դա բանակցություն չի, սա սահմանափակ ժամանակով, սահմանափակ հնարավորություններով բանավեճ է։ Իսկ թե բանավեճը ի՞նչ տվեց, դա ուրիշ հարց է։ Բանավեճը կողմերից և ոչ մեկի շահերից չէր բխում, այլ կազմակերպիչների շահերից էր բխում։ Կազմակերպիչները հաջողեցին ի վերջո ղեկավարներին հրապարակավ բանավեճի հանել»,-ասաց նա։

Ըստ Կիրո Մանոյանի՝  հիմնական տարբերությունը որ կա, դա վարչապետի ասածն էր բանավեճի ժամանակ. «Վարչապետի ասածն այն է՝ փաստ է, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել, մնում է դրան միջազգային ճանաչում բերել։ Մենք պետք է անընդհատ հիշեցնենք, որ Արցախի ժողովուրդը 3 անգամ առնվազն իր կամքն արտահայտել է. Ադրբեջանի մաս չկազմելն ու Հայաստանին միանալն է այդ կամքը։ Նախարարը Բրատիսլավայում Հայաստանի կողմից որոշ գծեր է հստակեցրել։ Վարչապետի այն ասածը մեղմացրեց, որ ասաց՝ ինչպես Ադրբեջանն է անկախացել ու այդ ձևով  Լեռնային Ղարաբաղն է անկախացել»։

Նա միաժամանակ ասաց, որ իրենց Արցախի շուրջ բանակցություններն ամբողջությամբ չեն բավարարում։

  • Կիսվել: