Գագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը լուսադեմին կգա Հայաստան և կփորձի ՔԿՀ-ում տեսակցել նրան
Արդեն երկու շաբաթ է, ինչ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը պահվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում և, ըստ պաշտպանական կողմի, չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն։
Փաստաբանական խումբը մինչ օրս չի ստացել կալանավորման որոշումը՝ այն բողոքարկելու նպատակով։
Ստեղծված կրիտիկական իրավիճակի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի դիմաց ճեպազրույց կանցկացնեն Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը և նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։
Պրոֆեսոր Ալգենշտետը Հայաստան է ժամանում լուսադեմին և կփորձի ՔԿՀ-ում տեսակցել իր բուժառուին՝ Գագիկ Խաչատրյանին։



