շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարող է քաղաքական ճնշում կա և չեն ուզում Դաշնակցության հետ առնչվել. Կիրո Մանոյան

Կարող է քաղաքական ճնշում կա և չեն ուզում Դաշնակցության հետ առնչվել. Կիրո Մանոյան

Ֆինանսական խնդիր միշտ ունենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն՝ անդրադառնալով ՀՅԴ-ի ֆինանսական խնդիրներին։

«Անցյալում էլ, երբ մարդիկ խոստանում էին, միշտ չէ, որ բոլոր խոստացված գումարները կարողանում էինք հավաքել։ Օրինակ, տարբեր ժամանակներում հնարավոր է եղել խոստացած գունարների 60 տոկոսը գոյացնել։ Եթե շատ գումար լիներ, ավելի շատ աշխատանք կկարողանայինք անել»,- ասաց Մանոյանը։

Հարցին, թե արդյոք կա խնդիր, որ Հայաստանից, մասնավորապես, հայ գործարարների կողմից հատկացվող ֆինանսավորումը կրճատվել է, նա պատասխանեց. «Վերջին հանգանակության ցուցակը դեռ չենք հրապարակել, բայց որ հրապարակենք, կտեսնեք՝ օրինակ, 2016 թվականի դեկտեմբերին Փարիզում կայացած հանգականությանը Հայաստանից, գոնե խոստումներով, մասնակիցների թիվը և Բրյուսելում անցած տարվա նոյեմբերին Հայաստանից խոստում տվածների թիվը բավական պակաս է»։

Դիտարկմանը՝ ինչով է դա պայմանավորված, Կիրո Մանոյանն ասաց՝ փաստն այն է, որ կային մարդիկ, որոնք գումարներ էին խոստանում, հիմա այդ խոստումներն էլ չկան։

Նա չբացառեց՝ գուցե դժգոհ են ՀՅԴ-ի աշխատանքներից. «Կարող է շատ հարկեր են վճարում, կարող է իրենց վիճակը լավ չէ, կարող է քաղաքական ճնշում կա և չեն ուզում Դաշնակցության հետ առնչվել»։

  • Կիսվել: