երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՅԴ-ի մասին Փաշինյանի խոսքերը գնալով նմանվում են Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերին. Մանոյան

ՀՅԴ-ի մասին Փաշինյանի խոսքերը գնալով նմանվում են Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերին. Մանոյան

Փաշինյանի ասածները Դաշնակցության մասին գնալով համահունչ են դառնում Լևոն Տեր-Պետրոսյանի ասածներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա նշեց. «Տեր-Պետրոսյանը Հրայր Մարուխյանին արտաքսեց երկրից, քայլեր ձեռնարկեց, որ կուսակցությունը փակվի, հիմա ճիշտ այս մոտեցումով Փաշինյանն է խոսում, որ ՀՅԴ-ն ազգային արժեք է, ափսոս, որ այսպես կլինի»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Անուշ Բեղլոյանը, անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների ցույցերին, ինչպես նաև դեկտեմբերի 3-ին բերման ենթարկված երիտասարդների խնդրին, հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որն է ծագած խնդրի հանգուցալուծումը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյան ասել էր, թե կրթության ոլորտում որևէ անձ քաղաքականություն չի վարում. այն վարում է Հայաստանի կառավարությունը: Փաշինյանը շեշտել էր նաև, որ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք:

  • Կիսվել: