ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Բունդեսթագում ԵՄ-ին կոչ են արել Հայաստանը չդնել Եվրոպայի և ՌԴ-ի միջև ընտրության առաջ

Բունդեսթագում ԵՄ-ին կոչ են արել Հայաստանը չդնել Եվրոպայի և ՌԴ-ի միջև ընտրության առաջ

Գերմանիան և Եվրամիությունը (ԵՄ) չպետք է Հայաստանը դնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջ։ Այս մասին «Известия»-ին հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Մաթիաս Մոսդորֆը։

«Բունդեսթագի պատգամավորները, իհարկե, բարձրացնում են հնարավոր հանրաքվեի հարցը։ Սակայն որոշիչ նշանակություն ունի այն, որ նման որոշումը մնում է բացառապես հայ ժողովրդի իրավասության ներքո», — նշել է նա։

Նրա խոսքով՝ Գերմանիան և Եվրամիությունը չպետք է երկիրը դնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջ։ Նա կարծում է, որ հանրապետության «հատուկ ուժը» հենց նրա քաղաքական հավասարահեռության և միաժամանակ ԵՄ-ի, Ռուսաստանի և այլ գործընկերների հետ հարաբերություններ պահպանելու կարողության մեջ է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: