ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
NYT-ը գրում է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներ կնքելու հնարավորությունը

NYT-ը գրում է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներ կնքելու հնարավորությունը

ԱՄՆ վարչակազմը ուկրաինական կարգավորման նոր մոտեցման շրջանակում դիտարկում է հակամարտության ավարտից առաջ Ռուսաստանի հետ բիզնես գործարքներ կնքելու հնարավորությունը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Սպիտակ տունը այժմ դիտարկում է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումից առաջ Ռուսաստանի հետ բիզնես գործարքներ կնքելու հնարավորությունը», - հայտնում է թերթը։

NYT-ի աղբյուրի խոսքով՝ Մոսկվայի հետ նման հնարավոր բիզնես համաձայնագրերը ցույց կտան Վաշինգտոնի տրամադրվածության լրջությունը՝ երկու երկրների հարաբերությունները վերագործարկելու հարցում։

Թե կոնկրետ ինչ գործարքների մասին կարող է խոսք լինել, հրապարակման մեջ չի հստակեցվում, սակայն ընդգծվում է, որ ամերիկյան վարչակազմի այս մոտեցումը հակադրվում է նախագահ Դոնալդ Թրամփի նախկին դիրքորոշմանը։

Նախօրեին Թրամփը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում անցկացված հանրահավաքում, հավաստիացրել էր, որ աշխատում է ուկրաինական ճգնաժամի լուծման վրա, և հույս էր հայտնել, որ «այն շուտով կավարտվի»։

  • Կիսվել: