շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԹ-ն կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին ապաէսկալացնել լարվածությունը

ՄԹ-ն կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին ապաէսկալացնել լարվածությունը

ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակությունը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավարին։ Այս մասին ասվում էԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակության թվիթերյան գրառման մեջ:

Մասնավորապես նշվում է. ՛՛Միացյալ Թագավորությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, ապաէսկալացնել լարվածությունը՝ ի շահ քաղաքացիական բնակչության և աջակցել տարածաշրջանային կայունությանը՛՛:

Ինչպես ընդգծել է ԵԱՀԿ-ում ՄԹ դեսպան Նիլ Բուշը՝ անհրաժեշտ է նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական կիրառումը: Որպես առաջնահերթություն՝ նա շեշտել է, որ անհրաժեշտ է վերադարձնել բոլոր գերիներին, տրամադրել ականապատման քարտեզները և ապաշրջափակել տարածաշրջանային տրանսպորտային ուղիները:

 

  • Կիսվել: