երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՄԹ Համայնքների պալատի խոսնակը պատրաստակամություն հայտնել նպաստելու ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը

ՄԹ Համայնքների պալատի խոսնակը պատրաստակամություն հայտնել նպաստելու ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն ապրիլի 20-ին հանդիպել է Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլի հետ, հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերի վերաբերյալ, կարևորվել է երկկողմ համագործակցության սերտացումն ու ընդլայնումը:

Դեսպան Ներսեսյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության արդի առաջնահերթությունների մասին:

Համայնքների պալատի խոսնակը ողջունել է դեսպանին ու պատրաստակամություն հայտնել նպաստելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը:

 

 

  • Կիսվել: